Նոյեմբեր 18, 2022

Կին նորարարներ-2021․ Լավագույն 10 պատմությունները

Ներկայացնում ենք «Կին նորարարները համավարակի և պատերազմի հետևանքները հաղթահարելու գործում» քարոզարշավի մեկնարկից առ այսօր բացահայտված և հրապարակված ավելի քան 50 պատմություններից ամենաընթերցված 10-ը, որոնք պատմում են տարբեր ոլորտներում կանանց ուշագրավ նախաձեռնությունների մասին:

Լավագույն 10 պատմություններին կարելի է ծանոթանալ այստեղ

Մենք նորարարություն ենք դիտարկել ցանկացած ոլորտում կանանց այն նախաձեռնությունները, որոնք հանրային կարևորության որևէ խնդիր լուծելու, իրական փոփոխություններ բերելու, համայնքին կամ շրջապատի մարդկանց աջակցելու, հասարակության մեջ անկումային տրամադրությունները հաղթահարելու և կանանց առաջընթացն ապահովելու ներուժ ունեն:

«Կին նորարարները համավարակի և պատերազմի հետևանքները հաղթահարելու գործում» քարոզարշավը մեկնարկել էր այս տարվա փետրվարից WomenNet.am կայքի նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ:

Քարոզարշավի շրջանակում պատմել ենք այն կանանց մասին, ովքեր իրենց նորարար գաղափարներով և նախաձեռնություններով օգնում են հաղթահարել Covid-19 համավարակի և Արցախյան երկրորդ պատերազմի սոցիալ-տնտեսական և հոգեբանական ծանր հետևանքներով պայմանավորված ճգնաժամային իրավիճակը Հայաստանում:

Քարոզարշավի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ․