Դեկտեմբեր 11, 2023

«Միավորվե՛նք։ Կանանց առաջնորդությունը` սոցիալական համախմբման գրավական» քարոզարշավ

Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի շրջանակում իրականացվող «Միավորվե՛նք։ Կանանց առաջնորդությունը` սոցիալական համախմբման գրավական» քարոզարշավի ընթացքում ներկայացրել ենք  կանանց, որոնք ճգնաժամային իրավիճակում սեփական օրինակով կամ նախաձեռնությամբ համախմբել ու առաջնորդել են մարդկանց՝ դժվար կացության մեջ հայտնված հայրենակիցներին օգնության ձեռք մեկնելու նպատակով։ Մեր խոսնակները կանայք են, որոնց համար կամավորությունը, հասարակական ակտիվությունը, ուրիշին կարեկցելու և օգնելու ցանկությունը կյանքի անբաժան մասն են կազմում։

Քարոզարշավին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ․

https://womennet.am/photo-archive/

Քարոզարշավը նախաձեռնվել  է  «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

Հրապարակումը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը։ Նյութում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեսակետները։