Հայաստանում իրականացված հետազոտությունների ու մշտադիտարկումների արդյունքները հաստատում են մեդիաարտադրանքում առկա կանանց կողմնակալ և խտրական լուսաբանման փաստերը, ինչպես նաև բացահայտում թվային տիրույթում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում կանանց և հատկապես կին քաղաքական գործիչներին թիրախավորող և նրանց առաջընթացը խոչընդոտող ատելության խոսքի և առցանց բռնության, գենդերային կողմնակալության և գենդերային ապատեղեկատվության շարունակական աճի միտումներհը։

Այդ մարտահրավերները առավել տարածում են ստանում հատկապես նախընտրական և ընտրական գործընթացների ժամանակահատվածներում՝ բացասական ազդեցություն թողնելով ինչպես կին քաղաքական գործիչների վարքագծի, այնպես էլ ընտրողների վրա՝ նվազեցնելով ընտրողների իրազեկված ընտրության հնարավորությունը, իջեցնելով քաղաքական քննարկումների որակը, հանգեցնելով հասարակության պառակտմանը և բևեռացմանը, խաթարելով ընտրությունների բնականոն ընթացքը։

Հետազոտությունների արդյունքները հիմք են ծառայել կանանց նկատմամբ ատելության խոսքի եվ գենդերային ապատեղեկատվության դեմ պայքարին ուղղված քաղաքականության համառոտագիր մշակելու համար։
Համառոտագիրը ստեղծվել է «Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց» ՀԿ-ի (WomenNet NGO) «Ընտրական գործընթացներում գենդերազգայուն հաղորդակցության խթանում և ապատեղեկատվության կանխարգելում» ծրագրի կողմից՝ «ProElect-Արևելյան գործընկերությունում ընտրական գործընթացների հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում։
Համառոտագրի հիմնական գաղափարը հիմնված է այն փաստի վրա, որ քաղաքական և ընտրական գործընթացներին կանանց լիարժեք մասնակցության նախապայմաններից մեկը անվտանգ տեղեկատվական միջավայրն է, ինչը նշանակում է՝ ավելի հավասար մրցակցություն, ավելի տեղեկացված ընտրող և ավելի վստահելի ընտրություններ։
Մինչդեռ ատելության խոսքը, գենդերային ապատեղեկատվությունը և կանանց նկատմամբ առցանց բռնությունը դարձել են լուրջ մարտահրավեր ոչ միայն կանանց քաղաքական մասնակցության, այլև ժողովրդավարական գործընթացների կայունության համար։
Քաղաքականության համառոտագրի նպատակները
– Նվազեցնել ԶԼՄ-ներում և թվային միջավայրում կանանց նկատմամբ ատելության խոսքի, գենդերային ապատեղեկատվության և խտրականության դրսևորումները։
– Ուժեղացնել ընտրական գործընթացներում կանանց պաշտպանությունը առցանց բռնությունից և այլ խտրական գործելակերպերից։
– Ապահովել ընտրարշավներում կին և տղամարդ թեկնածուների ոչ խտրական և հավասարակշռված լուսաբանումը։
– Աջակցել ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացմանը և ժողովրդավարական ինստիտուտների կայունությանը։
Ի՞նչ անել

Թվային միջավայրը դարձել է ատելության խոսքի և ապատեղեկատվության հիմնական տարածման հարթակ։ Պահանջվում է համակարգային և համապարփակ մոտեցում՝ իրավական բարեփոխումներից մինչև մեդիագրագիտության զարգացում և միջազգային համագործակցություն։
Համառոտագրի շրջանակում ներկայացված են առաջարկություններ հետևյալ ուղղություններով․
Համառոտագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ․

«ProElect-Արևելյան գործընկերությունում ընտրական գործընթացների հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրն իրականացվում է Transatlantic Foundation-ի և ERIM-ի գործընկերությամբ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
Ծրագրի նպատակն է ապահովել՝ Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության դերակատարները ներգրավված, կարողունակ և տեղեկացված լինեն ընտրությունների մշտադիտարկման, ինչպես նաև ժողովրդավարական հաշվետվողականության մեխանիզմների խթանման մասին։