Օրերս կայացած «Կանայք ատելության խոսքի և ապատեղեկատվության թիրախում» աշխատաժողովին առաջին անգամ ներկայացվել է ԼԱՄՊ կրթական վերլուծական հարթակը, որը միտված է պայքարելու կանանց նկատմամբ խտրական խոսույթի տարբեր դրսևորումների դեմ։
Հայաստանի լրատվական դաշտում իրականացված մշտադիտարկումները և հետազոտությունները փաստում են, որ ատելության խոսքի, խտրականության, գենդերային կարծրատիպերի և ապատեղեկատվության վերարտադրումն ու տարածումը լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում բացասական ազդեցություն են ունենում կանանց քաղաքական մասնակցության վրա՝ ներառյալ ընտրական գործընթացներում։
ԼԱՄՊ-ը (Learning Application for Monitoring and Prevention of Hate Speech and Discrimination) արհեստական բանականությամբ աշխատող կրթական և վերլուծական հարթակ է, որը կանանց նկատմամբ ատելության խոսքի, գենդերային ապատեղեկատվության և խտրական հաղորդակցության դրսևորումների դեմ պայքարելու յուրահատուկ գործիք է։
Հարթակում տեղադրված ԼԱՄՊ դասընթացը կազմված է կրթական նյութերից և ուսուցողական մոդուլներից, որոնց հետ ծանոթանալու դեպքում օգտվողները կարող են անցնել համապատասխան թեստերը և ստանալ մասնակցության հավաստագիր (սերտիֆիկատ)՝ իրենց գիտելիքներն ու հմտությունները հաստատելու համար։
ԼԱՄՊ-ի դասընթացը նպատակ ունի․
Հարթակում տեղադրված արհեստական բանականությամբ աշխատող ԼԱՄՊ հավելվածը, որը օգնում է վերլուծելու նեբեռնվող տեքստերը և հայտնաբերելու խնդրահարույց խոսքը՝ տրամադրելով մեկնաբանություններ, համապատասխան օրենսդրական կարգավորումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև առաջարկում է ավելի բարեկիրթ ու ոչ խտրական ձևակերպումներ։
ԼԱՄՊ-ը նախատեսված է լայն լսարանի համար՝ լրագրողների և խմբագիրների, հասարակական և քաղաքական գործիչների, ինչպես նաև՝ ուսանողների, որոնք ակտիվ են թվային հարթակներում։ Գործիքը հատկապես օգտակար է այն մարդկանց համար, որոնք ցանկանում են բարելավել իրենց հաղորդակցման որակը և ձևավորել ավելի գիտակցված ու պատասխանատու խոսք։ ԼԱՄՊ-ը կօգնի մասնակիցներին իրենց համայնքներում և մասնագիտական միջավայրում արդյունավետորեն արձագանքել ատելության խոսքի և ապատեղեկատվության մարտահրավերներին։
Հարթակի կարևորությունը հատկապես ընդգծվում է մեր օրերում, երբ ատելության խոսքը և ապատեղեկատվությունը կարող են արագ տարածվել և ունենալ լայն ազդեցություն։ Այս հարթակը կնպաստի ավելի արդար, ներառական և հավասարակշռված հանրային խոսույթի ձևավորմանը՝ օգնելով յուրաքանչյուր օգտատիրոջ լինել ավելի գիտակցված և պատասխանատու իր հաղորդակցության մեջ։
Յուրաքանչյուրիս ներդրումը կարևոր է արդար ու բարեկիրթ տեղեկատվական միջավայր ձևավորելու գործում։

ԼԱՄՊ հարթակը ստեղծվել է «Կանանց տեղեկատվական վերլուծական ցանց ՀԿ -ի «Ընտրական գործընթացներում գենդերազգայուն հաղորդակցության խթանում և ապատեղեկատվության կանխարգելում» նախագծի կողմից ՝ «ProElect-Արևելյան գործընկերությունում ընտրական գործընթացների հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Transatlantic Foundation-ի և ERIM-ի գործընկերությամբ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
Հարթակը ստեղծվել է Եվրոպական միության և Equal Rights & Independent Media (ERIM) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հարթակում ներկայացված բովանդակության ողջ պատասխանատվությունը կրում է «Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտացոլի Եվրոպական միության և ERIM-ի տեսակետները: