Հոկտեմբերի 11-ը ՄԱԿ-ի կողմից Աղջիկ երեխաների միջազգային օր է հռչակվել։ Այս տարի օրվա թեման աղջիկների առաջնորդության համար հնարավորությունների ընլայնումն է։ Օրվա առթիվ ՄԱԿ-ը կոչ է անում ներդրումներ կատարել աղջիկների իրավունքների իրացման և նրանց ներուժի բացահայտման նպատակով՝ համոզմունք հայտնելով, որ կանանց ու աղջիկների առաջնորդությունը հանրային քաղաքականության, բիզնեսի, գիտության առաջնահերթությունների ձևավորման գործում երկրների բարեկեցության և ավելի արդար ապագա ունենալու գրավական է։
WomenNet.am-ի կողմից ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Նոր սերնդի աղջիկները» քարոզարշավը համահունչ է Աղջիկ երեխաների օրվա թեմային։ Քարոզարշավը նպատակ ունի ներկայացնել հանրությանը տարբեր ոլորտներում հաջողությունների հասած Հայաստանի և Արցախի աղջիկների պատմությունները և դրանով իսկ նպաստել հանրային ընկալումներում աղջիկնեի առաջընթացը խոչընդոտող կարծրատիպերի հաղթահարմանը և երկրի զարգացման գործընթացներում աղջիկների դերի արժևորմանը։
Քարոզարշավի շրջանակում հրապարակված պատմություններին կարելի է ծանոթանալ այստեղ․