Հոկտեմբեր 11, 2023

Նոր սերնդի աղջիկները

Հոկտեմբերի 11-ը ՄԱԿ-ի կողմից Աղջիկ երեխաների միջազգային օր է հռչակվել։  Այս տարի օրվա թեման աղջիկների առաջնորդության համար հնարավորությունների ընլայնումն է։  Օրվա առթիվ ՄԱԿ-ը կոչ է անում ներդրումներ կատարել աղջիկների իրավունքների իրացման և նրանց ներուժի բացահայտման  նպատակով՝ համոզմունք հայտնելով, որ  կանանց ու աղջիկների  առաջնորդությունը հանրային քաղաքականության, բիզնեսի, գիտության  առաջնահերթությունների ձևավորման գործում  երկրների բարեկեցության  և ավելի արդար ապագա ունենալու գրավական է։

WomenNet.am-ի կողմից ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Նոր սերնդի աղջիկները» քարոզարշավը համահունչ է Աղջիկ երեխաների օրվա թեմային։ Քարոզարշավը նպատակ ունի ներկայացնել  հանրությանը  տարբեր ոլորտներում հաջողությունների հասած Հայաստանի և Արցախի աղջիկների  պատմությունները և դրանով իսկ նպաստել հանրային  ընկալումներում աղջիկնեի առաջընթացը խոչընդոտող  կարծրատիպերի հաղթահարմանը և երկրի զարգացման գործընթացներում աղջիկների դերի արժևորմանը։  

Քարոզարշավի շրջանակում հրապարակված պատմություններին կարելի է ծանոթանալ այստեղ