Հունվար 08, 2024

WomenNet.am-ն ամփոփում է 2023 թվականը

Ավանդույթի համաձայն , WomenNet.am-ը  ներկայացնում  է 2023 թվականին լույս տեսած  հրապարակումների հիմնական թեմաներն ու դրանց շրջանակում անցկացված  քարոզարշավները:  

1. «Նոր սերնդի աղջիկները»

«Նոր սերնդի աղջիկները» քարոզարշավը, որն անցկացվում էր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ,  նպատակ ուներ ներկայացնելու  հանրությանը  տարբեր ոլորտներում հաջողությունների հասած Հայաստանի և Արցախի աղջիկների  պատմությունները և դրանով իսկ նպաստել հանրային  ընկալումներում աղջիկնեի առաջընթացը խոչընդոտող  կարծրատիպերի հաղթահարմանը և երկրի զարգացման գործընթացներում աղջիկների դերի արժևորմանը։ 

 Քարոզարշավի շրջանակում հրապարակված պատմություններին կարելի է ծանոթանալ այստեղ

2. Կանայք կանաչ գյուղատնտեսությունում

«Կանայք կանաչ գյուղատնտեսության մեջ» քարոզարշավը, որն անցկացվում էր  EU-GAIA ծրագրի շրջանակում  Ավստրիական զարգացման գործակալության հետ միասին,  ներկայացրել ենք Հայաստանի կանանց հաջողված փորձը կանաչ գյուղատնտեսությունում  և նպաստել կանանց մասնակցության ընդլայնմանը կանաչ տեխնոլոգիաների և գիտության վրա հիմնված մրցունակ և արդյունավետ գյուղատնտեսության զարգացման գործում:

Քարոզարշավի նյութերը հասանելի են այստեղ

3. Կանայք ճգնաժամային իրավիճակներում

Արցախյան երկրորդ պատերազմն ու դրան հաջորդած ցավալի իրադարձությունները շարունակում էին մնալ  WomenNet.am -ի ուշադրության կենտրոնում, այս անգամ ճգնաժամի ընթացքում կանանց դերի շեշտադրմամբ: «Միավորվե՛նք։ Կանանց առաջնորդությունը` սոցիալական համախմբման գրավական» կարգախոսի ներքո ներկայացրել ենք  կանանց, որոնք ճգնաժամային իրավիճակում սեփական օրինակով կամ նախաձեռնությամբ համախմբել ու առաջնորդել են մարդկանց՝ դժվար կացության մեջ հայտնված հայրենակիցներին օգնության ձեռք մեկնելու նպատակով։ Մեր խոսնակները կանայք էին, որոնց համար կամավորությունը, հասարակական ակտիվությունը, ուրիշին կարեկցելու և օգնելու ցանկությունը կյանքի անբաժան մասն են կազմում։

Քարոզարշավի շրջանակում հրապարակված նյութերին կարելի է ծանոթանալ այստեղ․

«Տեղահանված պատերազմից»

«Տեղահանված պատերազմից» խորագրի ներքո  ներկայացվել են այն կանանց պատմությունները,  ովքեր  պատերազմի հետևանքով ստիպված են եղել  նոր կյանք սկսել, կորցնելով ամեն ինչ...

Խորագրի ներքո հրապարակված պատմություններին կարելի է ծանոթանալ այստեղ․

4. «Հաջողության բանալին»

Այս խորագրի ներքո WomenNet.am-ը ներկայացրել է  քաղաքականության, պետական կառավարման համակարգում և հանրային կյանքում հաջողությունների հասած կանանց։ Քարոզարշավն անցկացվում էր «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում՝ Օքսեջեն հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ։  

Կանանց պատմություններին կարելի է ծանոթանալ այստեղ

5. «Նորարարությունն ու տեխնոլոգիաները՝ կանանց առաջնորդության գրավական»

WomenNet.am -ը շարոունակում էր պահել ուշադրության կենտրոնում «Նորարար կանայք» թեման՝ անդրադառնալով այդ թեմային  «Նորարարությունն ու տեխնոլոգիաները՝ կանանց առաջնորդության գրավական»  քարոզարշավի համատեքստում։ Քարոզարշավն անցկացվել էր Մարտի 8- ապրիլի 7 ժամանակահատվածում  «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակում և կոչված էր ընդգծելու թվային տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը կանանց առաջընթացն ապահովելու գործում։

Քարոզարշավի ընթացքում ներկայացվել են հասարակական և քաղաքական ակտիվությամբ աչքի ընկնող կանանց տեսակետները առաջնորդության կայացման, կանանց իրավունքների պաշտպանության մասին՝ թվային տեխնոլոգիաների հետ ի հայտ եկած նոր հնարավորությունների, ինչպես նաև նոր մարտահրավերների համատեքստում։

Քարոզարշավի նյութերն ամբողջությամբ  կարելի է տեսնել  այստեղ

«Կանայք թվային աշխարհում․ խոսե՛նք փաստերով» տեսահոլովակները կարելի է դիտել այստեղ․

WomenNet.am-ի կողմից տարվա ընթացքում լուսաբանված այլ թեմաներին կարելի է ծանոթանալ «Արդիական թեմաներ» խորագրի ներքո։